Ասում են՝ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ այս օրերին մտորումների մեջ են, թե որ պահին ավելի նպատակահարմար կլինի վայր դնել մանդատը` մինչև այն կփորձեն ստիպելով անել ՔՊ–ականները:
Դժվար է, ամեն ազգ իր հոգեկերտվածքի կատարյալ բացահայտման ուրույն ձևն ունի: Մեկի մոտ անզուսպ խինդն է, մեկի մոտ՝ խոհականությունը, մեկի մոտ՝ հեգնախառն մեծամտությունը, սնապարծությունը, խորամանկությունը, դաժանությունը, սառնությունը...
Ի վերջո, զբոսաշրջիկը գալիս է տեսնելու և զգալու իրական կյանքը։ Եվ ինչքանո՞վ է համահունչ լինելու նրա համար տեսնել Հիսուսի հսկայական արձանը լեռան գագաթին մի երկրում, որտեղ նույնիսկ փոքրիկ արձաններ գույություն չունեն եկեղեցիներում
Գեներալը, լինելով բարձրագույն սպայական կոչում, ենթադրում է ոչ միայն երկարամյա զինվորական ծառայություն կամ ակադեմիական կրթություն, այլև առաջին հերթին անցած մարտական փառավոր ուղի և, որ շատ կարևոր է, ճակատագրական մարտերում իր բնատուր հրամանատարական տաղանդով բեկումնային նշանակության հաղթանակներ կերտող:
Այս մասին շատ եմ խոսել: Վերջին օրերին մամուլում նկատեցի, որ կրկին ՔՊ պատգամավորները պարգևավճարներ են ստացել: Լրատվականը տարակուսանք էր հայտնել, թե ինչու է ԱԺ նախագահի կարգադրության մեջ գրված՝ պատգամավորներին, բայց աշխատակազմը պարգևատրել է միայն ՔՊ պատգամավորներին:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...